ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Աղոթարան

Աղոթարան
15.04.2025 | 00:01

Գոհացարուք զՏեառնէ, որ Իւրով ողորմութեամբն առաջնորդեաց մեզ ի գործս տուընջեան եւ շնորհեաց մեզ միաբան գալ հասանիլ ի հանգիստ գիշերիս: Եւ մեք յամենայն ժամ աղաչեսցուք զմարդասէրն Աստուած լինել պահապան անձանց մերոց, եւ Նա Իւրով ողորմութեամբն պահեսցէ զմեզ եւ առաջնորդեալ հասուսցէ յԻւր բարութեան հանգիստն, զոր խոստացաւ սիրելեաց Իւրոց ճշմարիտն Աստուած Յիսուս Քրիստոս. Տէրն ամենակալ կեցուսցէ եւ ողորմեսցի:

Դիտվել է՝ 3905

Մեկնաբանություններ